|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Անհետ կորած զինծառայողի հարազատ Արսեն Ղուկասյանի խափանման միջոց կալանքը փոխվեց։ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Հարություն Մանուկյանի նախագահությամբ, որոշեց Ղուկասյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխարինել տնային կալանքով և գրավով։
Հիշեցնենք, որ Արսեն Ղուկասյանը և Ապիջան Սարգսյանը ձերբակալվել են՝ ՊՆ շենքի մոտ բողոքի ակցիայի գործով։ Նրանց նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանությունը) և 452-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը։ Ապիջան Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը, Ղուկասյանը, սակայն, նախաքննության ընթացքում կալանավորվել է։