Փոխարժեքներ
21 10 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.53 |
EUR | ⚊ | € 444.42 |
RUB | ⚊ | ₽ 4.7057 |
GBP | ⚊ | £ 511.94 |
GEL | ⚊ | ₾ 141.18 |
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը գրում է․
«Երեկ Գյումրիում տեղի ունեցածը հերթական անգամ բացահայտեց փաշինյանական ռեժիմի իրական էությունը։
Մենք ականատես եղանք ցինիկ իրավական բեսպրեդելի, որի հիմնական նպատակն էր ևս մեկ անգամ ցույց տալ՝ այս իշխանությունը ոչ թե առաջնորդվում է օրենքով, այլ գործում է բացառապես իր քաղաքական գոյատևման բնազդով։
Այն, ինչ կատարվում է այսօր Հայաստանում, ոչ թե իրավական պետության դրսևորում է, այլ՝ վախի, ուժի և վարչական կամայականության քաղաքականություն։
Ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառումը Գյումրիում հստակ ապացույց է, որ ռեժիմը խուճապի մեջ է։
Այսօր նրանք բռնություն են կիրառում ոչ թե ուժ ցուցադրելու, այլ սեփական անկարողությունը թաքցնելու համար։
Փաշինյանի ղեկավարած համակարգը վերածվել է կառավարման այնպիսի մեխանիզմի, որտեղ ուժայինները դարձել են մեկ անձի քաղաքական վախերի սպասարկու։ Ամբողջ պետական ապարատը ծառայեցնում են մեկ նպատակի՝ ամեն գնով պահել ապազգայինի աթոռը։
Ահա թե ինչու է օրենքը դարձել ձևականություն, իսկ արդարությունը՝ անպաշտպան:
Գյումրին, սակայն, ցույց տվեց այլ իրականություն։
Երեկ Գյումրին ցույց տվեց, որ Հայաստանի քաղաքացին պահում է իր արժանապատվությունը, իր պետական մտածողությունը և չի հաշտվելու անօրինականության ու նվաստացման այս մթնոլորտի հետ։
Եվ որքան էլ փաշինյանական ռեժիմը փորձի բռնությամբ երկարացնել իր գոյությունը, դրա ավարտը անխուսափելի է։
Արդարությունը չի կարելի սպանել՝ այն միշտ վերադառնում է»։