|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Այսօր խորհրդարանում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը լրագրողներին ներկայացրեց Ընտրական օրենսգրքի շուրջ ծավալվող ընթացակարգը:
«Իշխանությունները կատաղի կերպով միշտ դիմադրել են ընտրողների` ստորագրված ցուցակների հրապարակմանը, որովհետև մոտ կես միլիոնից ավելի հնարավոր ընտրակեղծիքներ կապված են դրա հետ: Այս խնդրի լուծումն իրականացվում է, իշխանությունները, ի վերջո, զիջեցին հասարակական պահանջներին, և շաբաթ օրը տեղի ունեցավ նախաստորագրում: 5 կուսակցություն նախաստորագրել են ընտրությունների օրինականության վերահսկման մեխանիզմների հաստատման վերաբերյալ համաձայնագիրը»,- ասաց պատգամավորը` հավելելով` որևէ խոչընդոտ չի մնացել համաձայնագրի վերջնական ստորագրման համար:
Դիտարկմանը` այժմ կարո՞ղ է փաստել, որ «ռեժիմը» կրկին խուճապի մեջ է, այդ պատճառով է համաձայնել ընտրողների` ստորագրված ցուցակների հրապարակմանը, ի վերջո, չի հրաժարվել «պատմական կոնսենսուսից», Զուրաբյանը նախ ծիծաղով պատասխանեց, ապա ավելացրեց. «Ուզո՞ւմ եք, փաստե\'ք»: