Փոխարժեքներ
19 10 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.59 |
EUR | ⚊ | € 447.25 |
RUB | ⚊ | ₽ 4.7094 |
GBP | ⚊ | £ 513.89 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
Ֆրանսիայի հայոց Թեմը դատապարտում է Արագածոտնի թեմում իրավապահների գործողությունները:
«Հատկապես անընդունելի են բարձրաստիճան հոգեւորականների մասնակցությամբ անօրինական գաղտնալսումները և առավել ևս դրանց հիման վրա Ամենայն Հայոց Հայրապետի դեմ քրեական վարույթ սկսելը, չպատճառաբանված խուզարկությունները և Գերշ. Տ. Մկրտիչ եպս. Պռոշյանի ու Արժ. Տ. Գարեգին քհն. Արսենյանին կալանավորելու որոշումները։
Ակնհայտ է, որ այս իրադարձությունները շարունակությունն են իշխանությունների կողմից վարվող հակաեկեղեցական արշավի, որը փորձում են մեկնաբանել որպես օրինականության պահպանում, միևնույն ժամանակ ոտնահարելով ոչ միայն միջազգայնորեն ամրագրված, այլև բարոյական և քաղաքակիրթ հասարակություններին հատուկ իրավական բոլոր ընթացակարգերը և սկզբունքները»,– ասվում է հայտարարության մեջ։