կարևոր
1573 դիտում, 2 ժամ առաջ - 2025-10-17 17:59
Աշխարհ

«Թուրքական քայլերթ» Բալկաններում. Էրդողանի կուսակցությունը կապեր է հաստատում Սերբական սանջակի մահմեդականների հետ

«Թուրքական քայլերթ» Բալկաններում. Էրդողանի կուսակցությունը կապեր է հաստատում Սերբական սանջակի մահմեդականների հետ
Թուրքիայում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությւոնը (ԱԶԿ) փոխըմբռնման հուշագիր է ստորագրել բոսնիական փոքրամասնությունը ներկայացնող եւ իսլամիստական ու պահպանողական գաղափարախսություն ունեցող քաղաքական ուժ հանդիսացող սերբական «Արդարություն եւ հաշտեցում» (ԱՀԿ) կուսակցւոթյան հետ: Համաձայնագիրը ստորագրվել է Անկարայում ԱՀԿ-ի առաջնորդ Ուսամե Զուկորլիչի հետ, ով առանց պորտֆելի նախարար է, որը պատասխանատու է տարածաշրջանային համագործակցության եւ Սերբիայի սոցիալական կայունության համար:Փաստաթուղթը, որի մասին սեպտեմբերի 17-ին հայտարարել է ԱՀԿ ղեկավարի միջազգային հարաբերոթյունների գծով տեղակալ Զաֆեր Սիրակայան, կոչված է ցույց տալու Անկարայի աճող ազդեցությունը Բալկանների մահմեդական համայնքների վրա: Արձանագրությունը հիմնված է փոխադարձ հարգանքի, հավասրության եւ միջկուսակցական համագործակցության սկզբունքների վրա: Պակաս կարեւոր չէ նաեւ այն, որ այն հավանության է արժանացել Էրդողանի կողմից, ինչն արտացոլում է Թուրքիայի անմիջական ղեկավար դերը։

Սանջակի հանգուցյալ մուֆթիի եւ Նովի Պազարի ազդեցիկ քաղաքական գործչի որդին՝ մոր կողմից արաբ, որը 2021ից ղեկավարում է ԱՀԿ-ն, Զուկորլիչը համաձայնագիրը պատմական է անվանել՝ նշելով երկու կուսակցությւոնների անվանումների խորհրդանշական նմանությունը։ Նա հպարտություն է հայտնել այդ համաձայնագրի կապակցությամբ՝ այն համարելով քայլ եղբայրության մեջ դարեր շարունակ ապրած բոսնիացիների եւ թուրքերի միջեւ կապերի ամրապնդման ճանապարհին։Իր ելույթում Զուկորլիչն այդ համաձայնագիրը կապել է ավելի մեծ գլոբալ գործընթացների հետ՝ ներառյալ Գազայում շարունակվող բռնությունները, որոնք «սպառնալիք են ներկայացնում ոչ միայն պաղեստինցիների, այլեւ ամբողջ աշխարհի համար»:Սերբ մահմեդական քաղաքական գործիչը բարձր է գնահատել Էրդողանի դերն այս հարցում՝ աջակցելով Թուրքիայի նախագահի հայտնի կարգախոսին՝ «հինգից ավելի աշխարհ», որը ենթադրում է ՄԱԿ-ի ինստիտուտների արմատական բարեփոխում: Զուկորլիչի խոսքով՝ միայն ուժեղ ղեկավրությունն ու իշխանությունը կարող են զսպել այն, ինչ նա անվանել է «Իսրայելի դաժան ռեժիմ»: Սեպտեմբերի 19-ին նրան ընդունել է արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։

ԱՀԿ-ն, որն ի սկզբանե հիմնադրվել է որպես «սանջակի բոսնիական ժողովրդավարական միություն», այնուհետեւ վերանվանվել է, ներկայացնում է մոտ 500-հազարանոց բոսնիական փոքրամասնոթյուն, որն ապրում է Սերբիայի հարավ-արեւմտյան լեռնային շրջանում՝ Նովի Պազար կենտրոնով, բայց ավելի շուտ կողմնորոշվում է դեպի Սարաեւո եւ Անկարա, քան Բելգրադ։ Չնայած կուսկցությունը պաշտոնապես ներկայանում է որպես բազմազգ, բազմակրոն եւ եվրոպամետ, այն հետեւողականորեն առաջ է մղում բոսնիական ազգայնականության, փոքրամասնությունների իրավոնքների եւ պահպանողական արժեքների գաղափարները: Բալկանյան սուր քաղաքական խոհանոցի գիտակները հաճախ այն իսլամիստական են անվանում՝ ուշադրւոթյուն դարձնելով կրոնական ինքնության թեմաների ոտնակոխմանը եւ դրանով պայմանավորված քաղաքական մոբիլիզացիային, այդ թվում՝ սերբական հասարակության համար այնպիսի ցավոտ սյուժեների, ինչպիսիք են, այսպես կոչված, «Սրեբրենիցայի ցեղասպանությունը» եւ այլն։ Հունիսին Սարաեւոյում գտնվելու ժամանակ Զուկրոլյիչը ափսոսանքով նշել է Սերբիայի եւ Բոսնիա-Հերցեգովինայի միջեւ կապերի ցածր մակադակը, ինչպես նաեւ Սարաեւոյի իշխանությունների կողմից Նովի Պազարին աջակցության բացակայությունը, ինչպիսին է Բելգրադի եւ Բանյա Լուկայի միջեւ սերտ կապերը։

Համագործակցության արձանագրությունն արտացոլում է ԱԶԿ-ի՝ Թուրքիայի սահմաններից դուրս համախոհ շարժումների հետ դաշինքներ ստեղծելու ռազմավարությունը։  Ձեւավորված գործընկերությունն ամրապնդում է քաղաքական ազդեցությունը Սերբիայում եւ աջակցում է միասնական մահմեդական ձայնի գաղափարին, որի համար կարեւոր չեն պետական սահմանները: PSP-ի համար նորահայտ դաշինքը հնարավորություն է տալիս բարձրացնել հեղինակությունը եւ հասանելիություն ստանալ թուրքական քաղաքականությունը ձեւավորող ազդեցիկ կուսակցության ռեսուրսներին արդեն գրեթե քառորդ դար։

Համագործակցւոթյան արձանագրությունն արտացոլում է ԱԶԿ-ի՝ Թուրքիայի սահմաններից դուրս համախոհ շարժումների հետ դաշինքներ ստեղծելու ռազմավարությունը։  Ձեւավորված գործընկերությունն ամրապնդում է քաղաքական ազդեցությունը Սերբիայում եւ աջակցում է միասնական մահմեդական ձայնի գաղափարին, որի համար կարեւոր չեն պետական սահմանները: ԱՀԿ-ի համար նոր դաշինքը հնարավորություն է տալիս բարձրացնել իր հեղինկությունը՝ հասանելիություն ստանալով ազդեցիկ կուսակցության ռեսուրսներին, որը ձեւավորել է թուրքական քաղաքականությունը գրեթե քառորդ դար։ Զուկորլիչը բազմիցս Անկարայի հետ գործընկերությունը կապել է տնտեսական զարգացման նպատակների հետ։ Որպես շոշափելի առավելությունների օրինակներ նա նշել է Թուրքիայի կողմից աջակցվող ենթակառուցվածքային նախագծերը, որոնց թվում՝ Նովի Պազարի միջեւ Բալկանների խոշոր քաղաքների միջեւ ավտոմայրուղիների կառուցումը։ Նրա խոսքով՝ երկու տարի առաջ Էրդողանի վերընտրությունն ապահովեց այդ ջանքերի շարունականությունն ու տարածաշրջանում Թուրքիայի ազդեցության հետագա ամրապնդումը: 2023ին Թուրքիայի նախագահական ընտրությունների ժամանակ Զուկորլիչը եւ նրա կուսակցությունն ակտիվորեն քարոզչություն էին իրականացնում Սերբիայի, Բոսնիա եւ Հերցեգովինայի եւ հենց Թուրքիայի բոսնիական համայնքների շրջանում՝ ձգտելով ստանալ «սուլթանի» աջակցությունը։ Նման վառ արտահայտված համակարգումը ցույց տվեց բոսնիացիների եւ թուրքերի միջեւ քաղաքական փոխգործակցության անդրսահմանային կողմը, որտեղ տեղական ռազմավարությունները զուգորդվում են սփյուռքի «ակտիվիզմի» հետ:

Տարիներ շարունակ Թուրքիան ակտիվորեն ներդրումներ է կատարել Բալկանների քաղաքական եւ մշակութային ցանցերում՝ ռեսուրսներն ուղղելով Բոսնիա եւ Հերցեգովինայում, Կոսովոյում եւ Հյուսիսային Մակեդոնիայում ենթակառուցվածքների, կրոնական հաստատությոնների եւ կրթական ծրագրերի զարգացմանը: Պաշտոնյաներն այս նախձեռնությունները ներկայացնում են որպես ներդրում տարածաշրջանային կայունության եւ զարգացման գործում, ինչպես նաեւ որպես Թուրքիայի հետ պատմականորեն եւ մշակութային կապ ունեցող տեղի մահմեդական բնակչության հետ կապերի ամրապնդում:

Սերբիայում «բոշնյակները» վաղուց են ձգտում իրենց իրավունքների ճանաչմանն ու ընդլայնմանը։ Իրականում, ԱՀԿ-ի նման կուսակցությունները ստեղծվել են համապատասխան պահանջները խթանելու համար՝ փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը համատեղելով կրոնական դիսկուրսի հետ: ԱԶԿ-ի հետ համագործակցությունը պաշտոնականացնելով՝ ԱՀԿ-ն իրեն ներկայացնում է որպես բոսնիական ինքնության կողմնկից եւ «իսլամական օրակարգին» բացահայտ աջակցող կուսակցություն։

Զուկորլիչը նաեւ իր քաղաքական գործունեությունը կապում է ավելի լայն կրոնական դրդապատճառներով նախաձեռնությունների հետ:Այսպես, հունիսի 5-ին նա հաղորդագրություն է հրապարակել Սիրիայի «անցումային» նախագահի հետ հանդիպումից հետո՝ գովերգելով մերձավորարեւելյան երկրիրը բռնապետության դեմ տոկունության համար եւ այն օրինակ անվանելով ամբողջ աշխարհի մահմեդականների համար. «Քիչ առաջնորդների կյանքն է այդպես վառ խորհրանշում ազգի պայքարը հանուն ազատության եւ արժանապաիվ կյանքի։ Այսօր Սիրիան հույս է ներշնճում ողջ ումմային եւ ազատ աշխարհին»։

ԱԶԿ-ի եւ ԱՀԿ-ի միջեւ կնքված համաձայնագիրը ցույց է տալիս, որ չնայած Թուրքիայի սոցիալ-տնտեսական դժվարոթյուններին, Անկարայում չեն պատրաստվում հրաժարվել Բալկաններում քաղաքական-գաղափարական էքսպանսիայից: Սերբական «բոշնյակների» կուսակցությն համար համաձայնագիրը լեգիտիմացնում է նրա տարածաշրջանային եւ միջազգային կապերը։ ԱԶԿ-ի համար այն նշանավորում է եւս մեկ քայլ՝ իրականացնելու այնպիսի ռազմավարություն, որը համատեղում է արտաքին քաղաքականության նպատակներն իսլամիստական հռետորաբանության հետ՝ ամրապնդելով Թուրքիայի դերը որպես առաջնորդ եի աշխարհի մուսուլմանական համայնքների պաշտպան:

 

Ալեքսանդր Գրիգորեւ

Աղբյուրը՝ vpoanalytics.com

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի