|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Թուրքիան, որը նախկինում նպաստել է Բալկաններում խաղաղության և հանգստության ապահովմանը, շարունակում է մնալ տարածաշրջանում խաղաղության և հանգստության երաշխավոր երկրների շարքում։ Այս մասին հայտարարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Տիրանայում Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
Երկրի ղեկավարը նշել է նաև, որ Թուրքիան Ալբանիայից ակնկալում է ավելի կոնկրետ, վճռական և արագ քայլեր ձեռնարկել այս երկրում Ֆեթուլլահ Գյուլենի (FETÖ) ահաբեկչական կազմակերպության դեմ։
«FETÖ-ը մեծ վտանգ է ներկայացնում ոչ միայն Թուրքիայի, այլև յուրաքանչյուր երկրի համար, որտեղ գործում է։ Անմեղ զոհերի արյունը նրա ձեռքերին է»,- ասել է Թուրքիայի ղեկավարը. մեջբերում է Anadolu-ն: