|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Անթալիայում ուսումնամարզական հավաք անցկացնող Հայատանի չեմպիոնը երկրորդ ստուգողական խաղն անցկացրեց: Սերբիայի առաջատար ակումբներից մեկի՝ «Նապրեդակ»-ի հետ հանդիպումը ոչ-ոքի ավարտվեց: Ինչպես հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը, խաղը կարելի է բաժանել երկու տարբեր խաղակեսերի: Առաջինը, որում «Ալաշկերտ»-ը հանդես եկավ հիմնական կազմով, ուներ մեծ առավելություն և շահեց 1:0 հաշվով: Գոլը խաղակեսի վերջնամասում հեղինակեց Արտակ Եդիգարյանը, ստանալով աջ թևում շատ ակտիվ և օգտակար գործող Ուրոշ Նենադովիչի փոխանցումը՝ 1:0:
Ընդմիջումից հետո գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը, ինչպես և նախորդ խաղում, մեծ թվով փոխարինումներ կատարեց՝ խաղադաշտ մտցնելով հավաքին մասնակցող գրեթե բոլոր ֆուտբոլիստներին: Մրցակիցը կարողացավ հավասարեցնել խաղը, իսկ հանդիպման եզրագծում նաև հաշիվը՝ 1:1:
«Ալաշկերտ»-ի հաջորդ մրցակիցն Անթալիայում կլինի ղազախական «Իրտիշ»-ը: Այդ խաղը տեղի կունենա փետրվարի 9-ին: