|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Սոչիում ընթացող ուսումնամարզական հավաքի ընթացքում Երևանի «Բանանց»-ը երկրորդ ստուգողական հանդիպումն է անցկացրել: Այս մասին հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:
Արմավիրի «Տորպեդո»-ի հետ խաղում թիմերը մեկական գնդակ են փոխանակել: Առաջինը հաշիվը բացել են ռուսական թիմի ֆուտբոլիստները, սակայն րոպեներ անց «Բանանց»-ը հավասարեցրել է հաշիվը: Զավեն Բադոյանը եզրում ստանալով գնդակը այն ուղարկել է դաշտի կենտրոն, որտեղ «Տորպեդո»-ի ֆուտբոլիստը գնդակն ուղարկել է սեփական դարպասը:
Բանանցի մեկնարկային կազմն այսպիսին էր.
Ստեփան Ղազարյան - Ասլան Կալմանով, Վլատկո Դրոբարով, Յասմին Մեցինովիչ, Սոսլան Կալմանով - Հակոբ Հակոբյան, Կլաուդիո Տոռեխոն, Միգել Լոպես, Պետրոս Ավետիսյան, Զավեն Բադոյան - Լայերսիո
Փոխարինման են մտել Ալբերտ Օհանյանը, Վալտեր Պողոսյանը, Վահագն Այվազյանը, Նաիրի Մինասյանը, Վլադիմիր Բաբայանը, Էդգար Մովիսյանը, Նարեկ Պետրոսյանը, Գևորգ Խուլոյանը և փորձարկվող մեկ ֆուտբոլիստ: