|
Փոխարժեքներ
25 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.93 |
| EUR | ⚊ | € 417.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.9162 |
| GBP | ⚊ | £ 484.05 |
| GEL | ⚊ | ₾ 139.03 |
«Հաղթանակ» դաշինքի դիմումը պաշտոնապես ներկայացված է։ Այս մասին գրել է դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող, Էջմիածնի քաղաքապետի թեկնածու Սեւակ Խաչատրյանը։
«Այսօր ընտրական հանձնաժողով ներկայացրեցինք «Հաղթանակ» դաշինքի դիմումը՝ Վաղարշապատ համայնքի 2025-ի նոյեմբերի 16-ին կայանալիք ավագանու ընտրություններին մասնակցելու վերաբերյալ: Գնում ենք բացարձակ հաղթանակի...»,– գրել է նա։
Նշենք, որ այս դաշինքում ընդգրկված են ՀՅԴ–ն և «Առաջ» աջակենտրոն կուսակցությունը։ Սևակ Խաչատրյանը «Առաջ» կուսակցության գործադիր կոմիտեի նախագահն է։
Հիշեցնենք, որ Էջմիածնում ՏԻՄ ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 16–ին։