Փոխարժեքներ
09 10 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.75 |
EUR | ⚊ | € 445.29 |
RUB | ⚊ | ₽ 4.6883 |
GBP | ⚊ | £ 513.38 |
GEL | ⚊ | ₾ 141.21 |
Կոլյա Միքաելյանն ազատվեց Վայոց Ձորի մարզպետի պաշտոնից, նրա փոխարեն նշանակվեց Վահագն Արսենյանը։ Համապատասխան որոշումներն այսօր ընդունվեցին ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
«Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով և 5-րդ մասի 1-ին կետով՝ ՀՀ կառավարությունը որոշում է Կոլյա Միքաելյանին ազատել ՀՀ Վայոց Ձորի մարզպետի պաշտոնից»,– ասված է կառավարության որոշումներից մեկում:
Գործադիր մարմնի մյուս որոշումը վերաբերում է մարզպետի նշանակմանը։
«Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է Վահագն Արսենյանին նշանակել ՀՀ Վայոց Ձորի մարզպետ»,– ասված է մյուս որոշման մեջ: