կարևոր
715 դիտում, 2 ժամ առաջ - 2025-09-30 21:37
Հասարակություն

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից դուրս կբերվի Հիսուս Քրիստոսի Խաչափայտի կենարար Մասունքը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից դուրս կբերվի Հիսուս Քրիստոսի Խաչափայտի կենարար Մասունքը

Հոկտեմբերի 5-ին Վարդենուտ համայնքի Սուրբ Մերկեռիոս եկեղեցու վերաօծման 6-րդ տարեդարձի առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ և Արագածոտնի թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից առաջին անգամ եկեղեցի կբերվի Հիսուս Քրիստոսի Խաչափայտի կենարար Մասունքը ու կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ, սկիզբը ժամը 10:00: Այս մասին հայտնում են Արագածոտնի թեմից:

Սուրբ Պատարագը կմատուցի Արագածի հովվության հոգևոր հովիվ՝ Արժանապատիվ Տեր Մաղաքիա քահանա Գևորգյանը:

Արագածոտնի թեմը սիրով հրավիրում է ամենքիդ մասնակցելու Սուրբ Պատարագին և հաղորդակից դառնալու Սուրբ Մասունքի օրհնությանը:

Սուրբ Մասունքը եկեղեցում կմնա մինչև ժամը 16:00: