Փոխարժեքներ
19 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.85 |
EUR | ⚊ | € 450.23 |
RUB | ⚊ | ₽ 4.5938 |
GBP | ⚊ | £ 516.62 |
GEL | ⚊ | ₾ 139.96 |
Ով ճանաչում է իմ պաշտպանյալին, գիտի նրա շփման ձևաչափը․ նրա խոսքում վիրավորանք չկար: Այս մասին դատարանում ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի փաստաբան Բենիկ Գալստյանը:
Այսօր հակակոռուպցիոն դատարանում տեղի է ունենում «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի գործով առաջին դատական նիստը։
Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը դիմում է ներկայացրել ԱԺ-ին՝ միջնորդելով, որ խորհրդարանը թույլ տա քրեական գործ հարուցել ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի և նույն խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի հանդեպ:
Նշենք նաև, որ դատախազը Խորհրդարան է ներկայացրել 68 էջանոց մեղադրանք, որ վերաբերում է Բնապահպանության նախարար աշխատած Արծվիկ Մինասյանին։
Ըստ մեղադրանքի՝ Արծիկ Մինասյանը չարաշահել է պաշտոնեական դիրքը որպես նախարար և թույլ է տվել՝ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի համար առանձնատուն կառուցվի Սևանա լճի ափին Դրախտիկ գյուղում՝ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատան կողքին։
Ավելին՝ տեսանյութում: