Փոխարժեքներ
19 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.59 |
EUR | ⚊ | € 452.83 |
RUB | ⚊ | ₽ 4.6184 |
GBP | ⚊ | £ 522.58 |
GEL | ⚊ | ₾ 140.01 |
Չեք պատկերացնում՝ այդ օրն ինչ էր։ Ես գործի էի, ժամը մեկին ես ու իմ բարեկամներից մեկն անտառներով եկել ենք, հասել՝ մեր տուն, որովհետև մենք այդ օրն էլ էինք աշխատում։ Անտառներով եկել՝ հասել ենք, չգիտեինք՝ կհասնենք, թե ոչ, որովհետև մենք ապրում էինք ոչ թե Ստեփանակերտում, այլ՝ Մարտակերտի շրջանի Կճղոտ գյուղում։ Անտառներով հասել ենք տուն, չգիտեինք ոնց կլինի։ Այս մասին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց արցախցի կինը՝ պատմելով 2023թ․ սեպտեմբերի 19-ին ադրբեջանական ռազմական ագրեսիայի և բռնի տեղահանության ժամանակ իր ապրումները։
«Առավոտը՝ ժամը 8։30, մեզ ասացին, որ պետք է կալոննայով դուրս գանք տնից։ Ուղղակի չէինք պատկերացնում, որ հետ չենք գալու։ Մեզ ասացին՝ կտանեն մեզ, մեկ-երկու օր կմնանք անտառներում, ընդհանրապես մեզ հետ ոչինչ չենք վերցրել, մեզ հետ վերցրել ենք մի շիշ ձեթ, մի փոքր գազի բալոն ու մի դույլ կարտոֆիլ, որ գոնե այդ երկու օրն անտառում ուտենք, ոչ հաց կար, ոչ՝ բան։ Բերեցին, երկու օր պահեցին օդանավակայանում, երրորդ օրն ասեցին՝ դուրս եկեք, կարող է ձեզ այստեղ էլ վնասեն։ Ամսի 25-ին՝ առավոտը, ցավոք սրտի, Ստեփանակերտից պետք է դուրս գայինք, ամուսինս մեքենայի ղեկին նստելիս ինսուլտ ստացավ՝ այդ ապրումներից։ Հազիվ հասանք Գորիսի գյուղը՝ Կոռնիձոր, ամուսնուս տարան Գորիսի հիվանդանոց, մեկ շաբաթ հետո Սիսիանից մեզ ուղղաթիռով բերեցին Երևան, մի ամիս էլ այնտեղ մնացինք՝ հիվանդանոցում։ Այս երկու տարի է՝ մենք տառապում ենք, չգիտեմ՝ դուք երևի չեք պատկերացնի, թե ինչով ենք մենք անցել։ Վայ, Նիկոլ, ես մենակ՝ ամբողջ օրը՝ առավոտը սկսում է, մինչև գիշերն ավարտվում է՝ ես անիծում եմ Նիկոլին, ինքն էլ պետք է այս ամենի միջով անցնի, որ իմանա արցախցու վիճակը։ Չնայած իրա վրա երևի չի էլ անցնի»,- ասաց կինը՝ նշելով, որ Եռաբլուրում պառկած բոլոր տղաներն էլ իրենն են․ «Դրոշների վիճակը տեսե՞լ եք, գոնե արցախցիներին չեք հարգում, գոնե՝ էդ երեխեքի շիրիմը հարգեք, դրոշների մի մասի գույնը գցած է, մի մասը՝ պառտռված, մի մասը՝ չկա։ Ասում են՝ մենք կապ չունենք, փող ունեք՝ նոր դրոշներ բերեք։ Դա ասելու՞ բան է»։
Մանրամասն՝ տեսանյութում։