Փոխարժեքներ
18 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.94 |
EUR | ⚊ | € 453.25 |
RUB | ⚊ | ₽ 4.6143 |
GBP | ⚊ | £ 522.45 |
GEL | ⚊ | ₾ 141.01 |
ՀՀ բուհերի` օրենքով սահմանված հիմնական սկզբունքներից են գործունեության թափանցիկությունն ու հաշվետվողականությունը:
Yerkir.am-ը տեղեկացրել էր, որ Հայաստանի ազգային ագրարային համալսարանն իր կայքում չի հրապարակում 2024 թ. գործունեության հաշվետվությունը:
«Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքը և համալսարանի կանոնադրությունը սահմանում են գործունեության տարեկան հաշվետվության հրապարակման պարտավորությունը:
Yerkir.am-ը դիմել էր ագրարայինի հոգաբարձուների խորհրդի նախագահ, էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանին՝ հասկանալու համար հաշվետվության չհրապարակելու պատճառը:
Հարցմանը պատասխանել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար Հայկազ Նասիբյանը: Նա մասնավորապես նշել է , որ հաշվետվության հարցի առնչությամբ անհրաժեշտ էչ դիմել համալսարանին:
Հարգելի Հայկազ, նախ Yerkir.am -ը Ձեզ կամ Գևորգ Պապոյանին չի դիմել, որ պատասխանել եք դուք: Մենք հարցում ենք ուղարկել համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Խոջոյանին, ով նաև աշխատում է որպես էկոնոմիկայի փոխնախարար: Հույս ունենք, որ Արմանի էլփոստին կամ ֆեյսբուքի նամակներին ևս դուք չեք պատասխանում:
Ինչ վերաբերում է Արման Խոջոյանին: Հարցման պատասխանը Նասիբյանին վրա գցելու փոխարեն լավ կլիներ, որ որպես խորհրդի նախագահ, որպես ռեկտոր Հրաչ Զաքոյանի վերադաս, օգտվեիք Ձեր կանոնադրական լիազորություններից և պարտադրեիք հրապարակել հաշվետվությունը: Գուցե չե՞ք կարողանում կամ չե՞ն թողնում: Ամեն դեպքում տգեղ է: