|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Yerkir.am-ը տեղեկատվություն էր հրապարակել այն մասին, որ Հայաստանի ազգային ագրարային համալսարանը 2021 թվականից կուտակել է շուրջ 350 միլիոն դրամի պարտք գույքահարկի գծով: Aravot.am-ը փորձել է թեմայի վերաբերյալ մեկնաբանություն ստանալ ռեկտորի պարտականությունները կատարող Հ. Զաքոյանից: Սակայն համալսարանի Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավարը փոխանցել է, որ ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանը նպատակահարմար չի գտնում մեկնաբանել խոշոր պարտքի վերաբերյալ լուրը:
Զաքոյանին հիշեցնենք, որ լրատվամիջոցը տեղեկատվություն է փորձել ստանալ պետության կողմից հիմնադրված բարձրագույն ուսումնական հաստատությանը վերաբերող խոշոր, այլ ոչ թե իր անձնական պարտքերի մասին: Ինչպես նաև խորհուրդ կտանք ուսումնասիրել Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին ՀՀ օրենքը, որտեղ կարող է գտնել բուհերի գործունեության թափանցիկությանը և հրապարակայնությանը վերաբերող բազմաթիվ դրույթներ: Վերջիվերջո համալսարանի աշխատակիցները, ինչպես ուսման վարձ վճարող ուսանողներն իրավունք ունեն իմանալու, թե ինչպես են ծախսվել իրենց վճարները և ինչու չեն մարվել հարկային պարտավորությունները: