|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Yerkir.am-ն անդրադարձել էր ագրարային համալսարանի 2021 թվականից կուտակած 350 միլիոն դրամ պարտավորությանը:
Yerkir.am-ը հարցում էր ուղարկել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ, էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանին հետևյալ բովանդակությամբ, թե հոգաբարձուների խորհուրդը ե՞րբ է տեղեկացել պարտքի մասին, ի՞նչ քայլեր է ձեռնարկել, ովքե՞ր են մեղավոր պարտավորությունները չկատարելու հարցում և արդյո՞ք մեղավորները կրել են պատասխանատվություն:
Խոջոյանը պատասխանել է մեր հարցմանը, նշելով, որ ակնկալում է պարզաբանումներ ստանալ առաջիկա օրերին իրականացվող արտաքին աուդիտի արդյունքում: Անհասկանալի թե, ինչն է օրինակ խոչընդոտում իր ենթակայից՝ ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանից կամ նախկին ենթակայից՝ նախկին ռեկտոր Վարդան Ուռուտյանից իմանալ, թե 2021 թվականից մինչ օրս ինչու չի վճարվել գույքահարկը և կուտակվել է շուրջ 350 միլիոն դրամ պարտավորություն: Թե ինչ կապ ունեն Խոջոյանին մեր ուղղված հարցերը և նրա պատասխանը, այն է՝ աուդիտի արդյունքներին սպասելը, թողնում ենք ընթերցողի դատին: Ի դեպ, վերջին 1 ամսում պարտավորությունը (ներառյալ տույժերը) ավելացել է 3 միլիոն դրամով: