|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը հայտարարել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի եվրոպացի առաջնորդների հետ հեռախոսազրույցի ժամանակ առաջարկել է, որ ԱՄՆ-ն ու Եվրոպան համատեղ աշխատեն Ռուսաստանի դեմ հետագա պատժամիջոցների հարցում, և որ նավթի և գազի նկատմամբ պատժամիջոցները քննարկման առարկա են։
«Թրամփի մոտեցումն այն էր, որ մենք պետք է համատեղ աշխատենք պատժամիջոցների քաղաքականության հարցում և այժմ փնտրենք Ռուսաստանի ռազմական մեքենան տնտեսական միջոցներով կանգնեցնելու ուղիներ»,-ըստ Reuters-ի՝ հանդիպումից հետո ֆիննական լրատվամիջոցներին ասել է Ստուբը։
«Այդ դեպքում երկու թիրախ կա, մասնավորապես՝ նավթը և գազը։ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և նախագահ Թրամփի ամենամոտ խորհրդականները առաջիկա 24 ժամվա ընթացքում կքննարկեն դա»,- հավելել է Ֆինլանդիայի նախագահը։