|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Դոնալդ Թրամփն Իրանի հարցում չունի հստակ ռազմավարություն: Այս մասին MSNBC-ի հեռուստաալիքի հետ զրույցում ասել է ԱՄՆ պաշտպանության նախկին նախարար Լեոն Պանթեան:
Նա կտրուկ քննադատությամբ է հանդես եկել Իրանի հարցով Դոնալդ Թրամփի վարած քաղաքականության մասին՝ նշելով. «Թրամփը չեղարկեց Իրանի հետ Միջուկային գործարքը՝ այդպես էլ չունենալով այլընտրանքային ծրագրեր: Ես շատ եմ փորձում հասկանալ Իրանի հարցով նրա վարած քաղաքականությունը, բայց այդպես էլ չեմ հասկանում»:
Նախկին նախարարը համարում է, որ ԱՄՆ-ն ունի մի նախագահ, որը մշտապես թվիթներ տարածելով է զբաղված եւ գաղափար անգամ չունի, թե ինչպես է պետք վարվել ռազմավարական առումով զգայուն տարածաշրջանում: