կարևոր
1819 դիտում, 7 ժամ առաջ - 2025-09-02 13:16
Տարածաշրջան

Վրաստանի բլուրներում շուռ է գալիս «Agile Spirit». ի՞նչ է մնացել կադրից դուրս

Վրաստանի բլուրներում շուռ է գալիս «Agile Spirit». ի՞նչ է մնացել կադրից դուրս
Համաձայնեք՝բավականին տարօրինակ է, որ «խորքային պետության» օրակարգի առաջմղման համար նշանակալի այնպիսի միջոցառում, ինչպիսին են ՆԱՏՕ-ի Agile Spirit 2025 («Արագաշարժ ոգի») բազմազգ զորավարժությունները՝ ԱՄՆ-ից, Թուրքիայից, Լեհաստանից, Գերմանիայից, Իտալիայից, Հունաստանից, Մոլդովայից, Ռումինիայից, Բուլղարիայից, Սլովակիայից, Լիտվայից եւ Ուկրաինայից, որոնք անցկացվել են հուլիսի 25-ից օգոստոսի 6-ը Կրծանիսիում՝ ՆԱՏՕ-Վրաստան նախապատրաստման եւ գնահատման համատեղ կենտրոնում, գրեթե անուշադրության են մատնվել հենց Սաքարթվելոյում: Թերեւս միայն Վրաստանի պաշտպանության նախարարության կայքում են խիստ չոր տվյալներ ներկայացվել այն մասին, որ Agile Spirit 2025 զորվարժություններն ուղղված են մասնակից զինված ուժերի պատրաստության, օպերատիվ համատեղելիության եւ համատեղ օպերատիվ կարողությոնների բարձրացմանը: Դրանց ծրագրում ներառվել են հրամանատարաշտաբային գործողությունը, Սենակի-Վազիանի ավտոճանապարհին վրաց-ամերիկյան ուժերի մարտավարական ավտոշարասյունը, մարտական հրաձգությամբ համատեղ վարժանքները, հատուկ գործողությունների անցկացման միջոցառումները, ինչպես նաեւ Վրաստանի պաշտպանության ուժերի մարտական պատրաստության կենտրոնի ստուգումը: Զորավարժություններին մասնակցել են զրահատեխնիկա եւ ավիացիա, որոնք առկա են Վրաստանի պաշտպանության ուժերի սպառազինությունում, ինչպես նաեւ գործողության վայր են տեղափոխվել ԱՄՆ բանակի մարտական մեքենաներ, UH60 Black Hawk բազմաֆունկցիոնալ ուղղաթիռներ, Թուրքիայի զինված ուժերի Puma AS332 ուղղաթիռը: Դե, տեղական ընդդիմադիր որոշ կայքեր, որոնք աջակցում են «խորքային պետությանը», դեռ մի կերպ փորձել են ցրել «ալիքը»՝տեղեկատվություն տարածելով, թե իբր այդ զորավարժություններն «ընդգծում են ԱՄՆ-ի հավատարմությունը Սեւծովյան տարածաշրջանում անվտանգության եւ կյունության հանդեպ եւ ամուր դաշինքների ու գործընկերությունների կարեւորությունը անվտանգության ընդհանուր խնդիրների լուծման համար», ինչպես նաեւ «ուղղված են կարողությունների զարգացմանը եւ եվրոպական անվտանգության ոլորում եվրոպական առաջնորդության ամրապնդմանը իրատեսական համատեղ զորավարժությունների միջոցով»:

Ճիշտ է, նույնիսկ արեւմտամետ ընդդիմադիրները ստիպված էին առանձնակի դժկամությամբ ընդունել, որ այս տարի Agile Spirit զորավարժություններն անցկացվում են ԱՄՆ-ի եւ Վրաստանի միջեւ հարաբերությունների շարունակական վատթարացման խորապատկերին։  Հայտնի է՝ 2024 թ-ի հուլիսին ամերիկյան ՊՆ-ն անորոշ ժամանակով հետաձգեց Noble Partner զորավարժությունները, որոնք Վրաստանում անցկացվում էին 2016 թ-ից՝ վկայակոչելով երկկողմ հարաբերւթյունների ավելի լայն վերլուծության խիստ անհրաժեշտությունը։ Ավելի ուշ Պենտագոնում պարզաբանել են՝ նման կոշտ սկզբունքային որոշումը թելադրված էր վրացի պաշտոնյաների իբր կեղծ հայտարություններով այն մասին, թե Վաշինգտոնը փորձում է սրել լարվածությունը տարածաշրջանում:ԱՄՆ-ը նաեւ դադարեցրել Վրաստանի հետ ռազմավարական գործընկերությունը 2024 թ-ի նոյեմբերին՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցության՝ ԵՄ-ին անդամակցելու ջանքերը միակողմանիորեն հետաձգելու որոշման խորապատկերին մինչեւ 2028ը:Ավելին, ըստ որոշ տեղեկությունների, զորավարժությունների մեկնարկից առաջ բացահայտվել է, որ ամերիկյան PR ընկերություններից մեկին Վրաստանից փոխանցվել է 360 հազար դոլար, որից 87 հազարը բաժին է հասել անձամբ «Վրացական երազանքի» ակտիվ քննադատ Ջո Ուիլսոնին, որը ժամանակին ԱՄՆ Կոնգրեսում գրանցել էր MEGOBARI ակտը։  Թբիլիսիի քաղաքապետ, «Վրացական երազանք» քղաքական կուսակցության գլխավոր քարտուղար Կախա Կալաձեի խոսքով՝ «բոլորը շատ լավ հասկանում են, թե իրականում ինչ է կատարվում։ Մենք իմացանք, որ Վիլսոնը գումար է ստացել, բայց նրանից բացի մեզ հետ պայքարում է նաեւ Եվրամիության դեսպանը։ Եթե ամեն ինչ ինձանից կախված լիներ, ես այսօր էլ նրան վվտարեի Վրաստանից»։

Վերոնշյալ փաստարկները հաստատվում են Agile Spirit 2025 թ-ի ընթացքում անցկացված որեւէ միջոցառման ժամանակ Վրաստանի բարձրագույն ղեկավարության բացակայությամբ։  Վրաստանի պաշտպանոթյան նախարարության տեղեկատվության համաձայն՝ զորահանդեսին միջազգային զորավարժությունների մասնակից երկրների զինծառայողներին ողջույնի խոսքով դիմել են պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Պաատա Պատիաշվիլին, Վրաստանի պաշտպանոթյան ուժերի հրամանատարի տեղակալ գեներալ-մայոր Իրակլի Չիչինաձեն եւ Եվրոպայում եւ Աֆրիկայում ԱՄՆ յոթերորդ բանակի պատրաստության հրամանատր բրիգադի գեներալ թերի Թիլիսը:Իր հերթին, Վազիանիի մարտական պատրաստության կենտրնի զորավարժարանում փակման պաշտոնական արարողության ընթացքում պաշտպանության ուժերի հրամանատարի տեղակալ, գեներալ-մայոր Իրակլի Չիչինաձեն եւ ԱՄՆ ազգային գվարդիայի Միացյալ շտաբի հրամանատար, բրիգադային գեներալ Քրիս Մարշալը շնորհավորեցին մասնակիցներին բազմազգ դասընթացի հաջող ավարտի կապակցությամբ՝ պատմելով դրա կարեւորության մասին: Արդյունքում ոչ մի կասկած չի առաջանում՝ ՆԱՏՕ-ի անցած զորավարժությունները, որոնք ընդգծում են «Սեւծովյան տարածաշրջանում անվտանգւթյան ապահովման Վաշինգտոնի հատուկ վճռականությունը», չեն աջակցվում վրացական ղեկավարության եւ տեղի բնակչության կողմից, որոնք հոգնել են «խորքային պետության» անիրագործելի խոստումներից:Միեւնույն ժամանակ, Հյուսիսատլանտյան դաշինքի զորավարժությունները մեծ ժողովրդականություն են վայելում ՆԱՏՕ-ի հետ ընթացիկ հարաբերություններից չբավարարված վրացական «մեծ շարքերի» շրջանում, քանի որ դրանք թույլ են տալիս իրենց դրսեւորել կազմակրպության անդամ երկրների զինված ուժերի պատրաստվածության մակարդակի, օպերատիվ համատեղելիության եւ օպերատիվ հնարավորությունների բարձրացման առումով:Համապատասխանաբար, «խորքային պետության» կամակատարները՝ արմատական ընդդիմության ադեպտները, նույնպես դեմ չեն չ»ափազանց արդյունավետ» Agile Spirit 2025 – ի արդյունքներին։

Ոչ մի կերպ չնսեմացնելով վրացի սպաների արժանապատվությունը (արմատական ընդդիմությունն արդեն բոլորովին այլ հարց է), կարծում ենք, որ վրացական կառավարությունն, այնուամենայնիվ, պետք է հետեւի քաղաքացիների նշված կատեգորիաներին, որպեսզի «խորքային պետության» կողմից «գունավոր հեղափոխություն» կազմակերպելու եւ անցկացնելու նույնիսկ չնչին ակնարկ առաջանալու դեպքում օպերատիվ կերպով կանխի ստեղծված իրավիճակը։Վրաստանի ազգային անվտանգությանը սպառնացող վտանգներն ակնհայտ են ։Այս մասին եւս մեկ անգամ հիշեցրել է տեղեկությունն այն մասին, որ օգոստոսի 18-ին Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը ահաբեկչություն է կանխել Ղրիմի կամրջի վրա.հարձակումը ծրագրել էին Ուկրաինայի հատուկ ծառայությունները, եւ դրան պետք է մասնակցեր պայթուցիկով մեքենան: Տվյալ փոխադրամիջոցը, որն անցնում էր «մի շարք երկրներով», հատել էր վրաց-ռուսական սահմանը «Լարսի» անցակետում, սիկ հետո նախատեսվում էր այն մասնավոր փոխադրողի կողմից տեղփոխել Ռուսաստանի Կրասնոդարի երկրամաս, որտեղ այն պետք է հանձնվեր մեկ այլ վարորդի՝ Ղրիմի կամուրջը պայթեցնելու համար:

Մոսկվան առաջին անգամ չէ, որ նշում է Վրաստանը Ղրիմի կամրջի վրա հարձակումների համատեքստում։ Մասնավորապես, պայթուցիկ նյութը, որն օգտագործվել է 2022ին այն պայթեցնելու փորձի ժամանակ, նշանակման վայր է հասել նաեւ վրացական տարածքով։  2024 թ-ի մարտին ռուսական դատարանը հեռակա կարգով դատավճիռ է կայացրել Վրաստանի քաղաքացի Ալեքսանդր Ինասարիձեի նկատմամբ՝ ահաբեկչության մեղադրանքով. Նա տրանսպորտային ընկերության սեփականատերն էր, որի ավտոմեքենան պայթուցիկներ էր տեղափոխում, որոնք հետագայում պայթեցվել էին կամրջի վրա։Հետեւաբար, բոլոր իրադարձությունների լույսի ներքո բավականին նպատակահարմար է թվում ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի օգոստոսյան հայտարարությունն այն մասին, որ Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ զարգացնել պրագմատիկ համագործակցությունն այնտեղ, որտեղ դա ձեռնտու է երկու կողմերին՝ ներառյալ անվտանգությն հարցերը։

Պաշտոնական Թբիլիսին նույնպես բազմիցս հայտարարել է, որ հանդես է գալիս Մոսկվայի հետ հարաբերություններում խաղաղ եւ պրագմատիկ մոտեցման օգտին։ Թեեւ այժմ Ռուսաստանն ու Վրաստանը դիվանագիտական հարաբերություններ չունեն, նրանք զարգացնում են երկկողմ հարաբերությունները առեւտրի, տնտեսության եւ զբոսաշրջության ոլորտներում։ Բացի այդ, Թբիլիսին եւ Մոսկվան շարունակում են շփումները Անդրկովկասի վերաբերյալ Ժնեւյան քննրկումների շրջանակներում, որոնք գոյություն ունեն 2008 թ-ից, որտեղ մասնակցում են նաեւ Աբխազիան, Հարավային Օսիան, ԱՄՆ-ը, ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն եւ ԵՄ-ն: Աշխատանքներն ավանդաբար ընթանում են երկու խմբում՝ անվտանգության եւ հումանիտար հարցերի շուրջ։

Վերադառնալով Agile Spirit 2025-ին՝ նշենք, որ Սաքարթվելոյի տարածքում՝ Ռուսաստանի սահմանների մոտ, ՆԱՏՕ-ի զորավարժությունների բազմամյա պրակտիկան ոչ միայն չի ապահովում երկրի անվտանգությունը, այլեւ հակառակը՝ առաջացնում է նոր զինված հակամարտությունների վտանգ։

 

Մամուկա Կուչավա

Աղբյուրը՝ ritmeurasia.ru

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի