|
Փոխարժեքներ
27 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.12 |
| EUR | ⚊ | € 441.07 |
| RUB | ⚊ | ₽ 4.839 |
| GBP | ⚊ | £ 501.55 |
| GEL | ⚊ | ₾ 141.12 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը օգոստոսի 12-ին ընդունել էր Հայաստան-Օման քաղաքական խորհրդակցությունների անցկացման նպատակով Երևանում գտնվող, Օմանի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Շեյխ Խալիֆա բին Ալի բին Իսա Ալ-Հարթիին:
Համաձայն պաշտոնական հաղորդագրության՝ նախարար Միրզոյանը և Շեյխ Խալիֆա բին Ալի բին Իսա Ալ-Հարթին մտքեր են փոխանակել երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման նոր հնարավորությունների շուրջ:
Այցի կապակցությամբ, Հայ առաքելական եկեղեցու հոգևոր հայրերի կուսակրոնությունը կասկածի տակ դնող քաղաքական թիմի անդամ Արարատ Միրզոյանին Օմանի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալը նվիրել է 104 հազար 267 դրամ արժողությամբ խունկի այրման պարագաների հավաքածու՝ խնկարկիչ, խնկաման, գդալ և նրբունելի»։