Փոխարժեքներ
01 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.84 |
EUR | ⚊ | € 442.91 |
RUB | ⚊ | ₽ 4.7045 |
GBP | ⚊ | £ 512.96 |
GEL | ⚊ | ₾ 141.9 |
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը նամակ է ուղարկել կալանավայրից, որը ներկայացնում ենք ստորև.
«Փառք Քեզ Աստված, փառք Քեզ, Յաղագս ամենայնի, Տեր, փառք Քեզ...
Կրկին գոհություն Ամենակալին, որ անարժանիս արժանի դարձրեց անցնելու քավության և փորձության այս ճանապարհը, միշտ իմ կողքին լինելով և Սուրբ Հոգով մխիթարելով: Որտեղ նեղությունն է, այնտեղ նաև Տիրոջ մխիթարությունն է:
Քաջալերվեցեք, քանի որ Տերը միշտ հաղթում է: Հաղթելու է նաև այժմ՝ գուցե և ինձ նման անարժան ծառաների միջոցով:
Սակայն կարծում եմ, որ չի ներելու ողորմելի կամակատարներին, ովքեր շատ էլ լավ գիտեն, թե ինչ են անում ... Բոլորին անխտիր, ովքեր իրենց արատավորել են անարդարությամբ և կանխակալությամբ, սպասում է Կանոսսան*՝ լավագույն դեպքում: Եվ եթե կրկին զորանաք, կրկին պարտվելու եք, զի Աստուած ընդ մեզ է…
* Կանոսսան պատմականորեն առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ այն նշվում է որպես վայր, որտեղ տեղի ունեցավ հայտնի “Կանոսսայի հանդիպումը” 1077 թվականին։
Այս հանդիպումը տեղի ունեցավ Հռոմի պապ Գրիգորի VII-ի և Հռենոսի կայսր Հենրիխ IV-ի միջև, որն ամենաընդունված իրադարձություններից մեկն է միջին դարերի պատմության մեջ։
Հենրիխ IV-ը ապաշխարել է, հագել է քուրձ և ոտաբոբիկ հասել է Կանոսսայի դարպասներին, որտեղ գտնվում էր պապը:
Սակայն Գրիգորի VII պապը հրաժարվել է ընդունել Հենրիխին։ Ըստ տեղեկությունների Հենրիխը երեք օր սպասել է ամրոցի դարպասների մոտ, այդ ընթացքում ծոմ պահելով և քուրձը չհանելով:
Ի վերջո, պապը նրան ընդունում է: Հենրիխը ծնկի է իջնում Գրիգորի պապի առջև և խնդրում է նրա ներողամտությունը: Գրիգորին ներում է կայսրին և կոչ է անում նրան վերադառնալ Եկեղեցու գիրկը»: