կարևոր
1498 դիտում, 7 ժամ առաջ - 2025-07-17 00:01
Քաղաքական

Կարապետյանի հավաքի ընթացքում Փաշինյանի հասցեին «uպանության սպառնալիք հնչեցրած» մարդուն ձերբակալել են

Կարապետյանի հավաքի ընթացքում Փաշինյանի հասցեին «uպանության սպառնալիք հնչեցրած» մարդուն ձերբակալել են

Կարապետյանի հավաքի ընթացքում Փաշինյանի հասցեին «uպանության սպառնալիք հնչեցրած» տղամարդուն ձերբակալել են։ Ռաֆայել Սարգսյանի պաշտպան, փաստաբան Արմեն Անդրիկյանը հայտարարություն է տարածել

«Ի աջակցություն Սամվել Կարապետյանի տեղի ունեցած հավաքի ընթացքում Նիկոլ Փաշինյանի հասցեին իբր սպանության սպառնալիք հնչեցրած 72-ամյա ԱՄՆ քաղաքացի հանդիսացող Ռաֆայել Սարգսյանը քննիչի կողմից ձերբակալվել էր:

Միևնույն ժամանակ միջնորդություն էր ներկայացվել դատարան Ռաֆայել Սարգսյանի նկատմամբ վարչական հսկողություն և բացակայելու արգելք խափանման միջոցները կիրառելու համար։

Ֆիդելիսի հիմնադիր-գործընկեր, փաստաբան Արմեն Անդրիկյանի ջանքերով ներկայացված միջնորդությունները դատարանի կողմից ամբողջությամբ մերժվել են։

Հատկապես լրատվամիջոցների ուշադրությունն ենք ուզում հրավիրել քրեական գործով շարունակվող ապօրինությունների վրա։ Մասնավորապես՝ ձերբակալման ժամանակ քննիչը անօրինական կերպով առգրավել է Ռաֆայել Սարգսյանի բանկային քարտերն ու կանխիկ գումարը (մեղադրանքի հետ որևէ կապ չունեցող), որը մինչ օրս փաստացի չի վերադարձվել` զրկելով վերջինիս ապրուստի միջոցներից։

Խնդրի մասին տեղեկացվել է նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությանը»: