կարևոր
1516 դիտում, 3 ժամ առաջ - 2025-06-28 15:19
Քաղաքական

Փաշինյանից հետո ցանկացած ազգային իշխանություն կարող է օրակարգ բերել Արցախի հարցը․ Վարդան Օսկանյան

Փաշինյանից հետո ցանկացած ազգային իշխանություն կարող է օրակարգ բերել Արցախի հարցը․ Վարդան Օսկանյան

Հայաստանն ավտորիտար պետություն է, եկեք սա իսկապես բոլորս գիտակցենք, արձանագրենք։ Այս մասին ասել է Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։

«ՀՀ իշխանությունների համար գոյություն չունի ՀՀ Սահմանադրություն, գոյություն չունի Հայաստանի օրենք, նրանք անում են, ինչ ուզում են։

Այս բոլորի հիմքում, եթե հետ գնանք, կտեսնենք, որ բորլորը գալիս կպնում են Արցախի խնդրին։

Փաշինյանը Հայկական լեռնաշխարհի ամենահայկական հողակտորը հանձնել է Ադրբեջանին։ 2018 թվականից հետո Փաշինյանի սկզբնական մեղքը Ղարաբաղի հանձնումն է։ Երբեք անկախ Ադրբեջանի կազմում չեղած հողակտորը հանձնել է Ադրբեջանին»,-ասել է Օսկանյանը։