|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Մայիսի 19-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է արել իր համախոհներին՝ հաջորդ առավոտվանից շրջափակել ՀՀ բոլոր դատարանները։
Այս քայլը միտված է պետության մեջ իշխանության տարբեր թևերի միջև հակակշիռների գործող կարգի տապալմանը և կարող է մեր երկիրը տանել անկանխատեսելի զարգացումների ճանապարհով, բերել քաղաքացիական ծայրահեղ լարվածության և ներհայկական անկայունության, ինչպես և արտաքին ագրեսիայի։
Մենք կոչ ենք անում բոլոր ազգային ուժերին՝ համախմբվել այս լրջագույն պահին և կանխել իշխող մեծամասնության կողմից նախածրագրված քայլերի իրականացումը։ Մենք կոչ ենք անում նաև ՀՀ Նախագահին, մեր երկրի բոլոր իրավապահ մարմիններին՝ ենթարկվել Սահմանադրությանը և օրենքներին, չներքաշվել արկածախնդրության մեջ, և ապահովել երկրի բոլոր քաղաքացիների անվտանգությունը և սահմանադրական իրավունքները։
«Ազգային օրակարգ» կուսակցություն