Փոխարժեքներ
27 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.91 |
EUR | ⚊ | € 450.85 |
RUB | ⚊ | ₽ 4.9133 |
GBP | ⚊ | £ 528.33 |
GEL | ⚊ | ₾ 141.33 |
Ես, իհարկե, սատարում եմ բոլոր քաղբանտարկյալներին ու քաղհալածյալներին, բայց Լիդիան՝ ուրիշ է: Այս մասին գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:
«Լիդիան իմ ճանաչած ամենաանանձնական մարդն է։ Մենք բոլորս հիացել ենք Տավուշի թեմի սոցիալական էջերով, գեղեցիկ ձևավորած տեսանյութերով, Թովմաս Առաքելյանի ազդեցիկ ու դիպուկ ուղերձներով։ Իսկ այդ ամենի ետևում կանգնած է եղել մի համեստ աղջիկ։
Վերջին մեկ տարում Լիդիայի կյանքը լիովին նույնական է դարձել պայքարի հետ։ Ու այդտեղ չկար որևէ անձնական ժամ, ամեն ինչ պայքարի մասին էր։ Զարմանալի է՝ ինչպես կարելի է ապրել մի կյանք, որը քոնն է միայն անունով, բայց իրականում ամբողջությամբ հավաքականին մասին է։
Այո, ես գիտեմ՝ Լիդիան լավ է։ Գիտեմ՝ վերջապես մի քիչ ավելի երկար կքնի։ Գիտեմ՝ ոգով պինդ է ու անսասան։
Բայց ուզում եմ, որ այս հրապարակմամբ որքան հնարավոր է շատ մարդ ճանաչի Լիդիային։ Երբ նա դուրս գա այս անօրինական կալանքից, պարզապես մոտեցեք նրան ու ասեք՝ «շնորհակալ ենք»։ Որովհետև իր արած անտրտունջ աշխատանքը մեզ մի քայլ էլ է մոտեցրել այս մղձավանջի հաղթահարմանը, որովհետև քիչ են իր պես ամեն ինչ տվող և ոչինչ չակնկալողները»։