կարևոր
2524 դիտում, 4 ժամ առաջ - 2025-06-19 16:35
Հասարակություն

Ռուբեն Վարդանյանը և Բաքվում պահվող մյուս գերիները ընտանիքներից ծանրոցներ են ստացել

Ռուբեն Վարդանյանը և Բաքվում պահվող մյուս գերիները ընտանիքներից ծանրոցներ են ստացել

Ադրբեջանում պահվող հայ գերիները ընտանիքներից ծանրոցներ են ստացել, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին։ Նա հաստատեց, որ հունիսին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ադրբեջանյան գրասենյակի ներկայացուցիչները այցելել են Բաքվում պահվող հայ գերիներին, որոնց անունները նրանց փոխանցել էին Կարմիր խաչի հայ գործընկերները։

«Նրանց փոխանցվել են ծանրոցներ նրանց ընտանիքների կողմից, հնարավորություն են ստացել հեռախոսով խոսել իրենց հարազատների հետ», - ասաց Ամատունին։

Հանդիպումները անցել են ընդունված գործընթացի համաձայն՝ գերիներն ունեցել են առանձին հանդիպումներ Կարմիր խաչի ներկայացուցիչների հետ։

Ամատունին հաստատեց, որ ներկայացուցիչները այցելել են նաև գործարար, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակից հայտնում են, որ նրանք Ադրբեջանում պահվողների թիվ ունեն, սակայն չեն կարող այն հրապարակել։