Փոխարժեքներ
19 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.81 |
EUR | ⚊ | € 441.42 |
RUB | ⚊ | ₽ 4.9089 |
GBP | ⚊ | £ 516.03 |
GEL | ⚊ | ₾ 141.22 |
Ռուսաստանը ցանկանում է ռուս-ուկրաինական հակամարտության լուծում գտնել «երկարաժամկետ պատմական հեռանկարի համար» և համաձայն է բանակցելու։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՏԱՍՍ-ի կողմից աշխարհի առաջատար լրատվական գործակալությունների ղեկավարների հետ կազմակերպված հանդիպման ժամանակ։
«Մենք ութ տարի համբերատար ենք եղել, հասկանո՞ւմ եք։ Ափսոս է ժողովուրդը, նրանց այնտեղ ութ տարի ծաղրել են։ Եվ դեռ ծաղրի են ենթարկվում ռուս ուղղափառ եկեղեցին և ռուսախոս բնակչությունը։ Բոլորը ձևացնում են, թե ոչինչ չեն նկատում։ Վերջիվերջո, մենք որոշեցինք վերջ դնել այս հակամարտությանը։ Այո, օգտագործելով մեր զինված ուժերը», – նշել է Պուտինը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը չի սկսել ռազմական գործողությունները Ուկրաինայում, այլ փորձում է վերջ տալ դրանց։
«Կիևում տեղի ունեցած պետական հեղաշրջումից հետո Ուկրաինայի ներկայիս ղեկավարությունն ինքը պատերազմ սկսեց իր սեփական տարածքում՝ զինված ուժեր, այդ թվում՝ ծանր տեխնիկա և ավիացիա օգտագործելով այն ժամանակվա հարավ-արևելյան Ուկրաինայում գտնվող Դոնբասի՝ Լուգանսկի և Դոնեցկի քաղաքացիական բնակչության դեմ։ Անհրաժեշտ է ոչ միայն վերջ դնել ուկրաինական հակամարտությանն իր ներկայիս տեսքով, այլև գտնել լուծում երկարաժամկետ պատմական հեռանկարի համար», – նշել է նա։