|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ուկրաինական հակամարտության արդարացի կարգավորմանը պետք է հասնել Ուկրաինայի տարածքային ամբողջականության պահպանման պայմանով։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։
«Մենք հատուկ հարաբերություններ ունենք երկու կողմերի հետ: Մենք չենք հրաժարվում նրանց լսելուց։ Ընկերը միայն ճշմարտությունն է ասում, մենք հենց այդպես ենք վարվում: Պատերազմի արդարացի լուծումը պետք է գտնել Ուկրաինայի տարածքային ամբողջականության շրջանակներում»,- ասել է Ֆիդանը Hürriyet թերթին տված հարցազրույցում։
Նախարարի կարծիքով, երկու կողմերի հոգնածությունը կարող է նոր իրավիճակի հանգեցնել 2025 թվականին։ «Երկու կողմերն էլ չեն ցանկանում պարտվող համարվել, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև շփման եզրերի որոնումները շարունակվում են»,- ասել է նա՝ անդրադառնալով կողմերի հետ Թուրքիայի վարած երկխոսությանը։