|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը անհրաժեշտ է համարում կանխել Լեռնային Ղարաբաղի հակամարտության տարածք վարձկանների եւ ահաբեկիչների ներթափանցումը: Կրասնովն այս մասին ասել է ԱՊՀ մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի նիստում:
«25 տարի շարունակ մենք համատեղ ջանքերով ստեղծել ենք մեխանիզմներ, որոնք ապահովում են ԱՊՀ տարածքում քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը և չենք կարող, չպետք է թույլ տանք, որ դրանք փլուզվեն... Այժմ առաջնային խնդիր է` պաշտպանել մարդկանց և ապահովել նրանց արժանապատիվ, անվտանգ, խաղաղ ապրելու իրավունքը, այդ թվում ՝ հակամարտության տարածք վարձկանների և ահաբեկիչների ներթափանցումից, զենքի ապօրինի շրջանառությունը եւ ահաբեկչական գործողությունները ֆինանսավորող անձանցից»,- ասել է Կրասնովը: