կարևոր
574 դիտում, 4 ժամ առաջ - 2025-06-17 16:04
Հասարակություն

Էս կառավարությանը ևս քանի՞ 4 տարի ա պահանջվելու, որ Մյասնիկյան պողոտան բերվի բարվոք տեսքի․ Մանուկյանը՝ Խուդաթյանին

ՀՀ ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի հերթական նիստի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը դիմեց ՏԿԵՆ նախարար Դավիթ Խուդաթյանին՝ կրկին բարձրացնելով Միասնիկյան պողոտայի վերանորոգման և 46 դպրոցի շինարարության ձգձգման խնդիրը։

Մանուկյանը հիշեցրեց, որ դեռ 2017թ․ հաստատված վարկային ծրագրով դպրոցները պետք է շահագործման հանձնվեին 2020-ին, սակայն անգամ 2026-ի մայիսին դա հարցականի տակ է։ Նա հարցադրեց. «Ես ունեմ հիմնավոր կասկած, որ այդ 46 դպրոցի վերջը չենք տեսնելու, ոնց որ Միասնիկյան պողոտան»։

Խուդաթյանը արձագանքեց, որ այդ ծրագրի շրջանակում նախարարությունը չի հանդիսանում շինարարության պատվիրատու, և բոլոր աշխատանքներն իրականացնում են Տարածքային զարգացման հիմնադրամը և Քաղաքաշինության կոմիտեն։

Մանրամասն՝ տեսանյութում։