|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Այսօր ԱԺ-ում, երբ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը ներկայացնում էր 2014թ. բյուջեի կատարումը, ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հարց ուղղեց նրան, թե ի՞նչ շինարարություն է իրականացվել 250 միլիոն դրամով, որի մասին նշված է հաշվետվության մեջ: Նա նաև հարցրեց` ձեռք բերե՞լ է, արդյոք, նախագահի աշխատակազմը մեքենաներ, թե՞ ոչ: Պատգամավորին հետաքրքրում էր նաեւ, թե նախագահի աշխատակազմի հաստիքներում կա՞ փոփոխություն, ավելացե՞լ են, թե՞ մնացել նույնը:
Վիգեն Սարգսյանը պատասխանեց. «Շինարարություն է կատարվել նախագահի աշխատակազմի ավտոտնտեսությունում, որը խորհրդային տարիներից` 70-ականներից, երբևէ վերանորոգում չի անցել, գտնվում էր շատ անբարվոք վիճակում: Նոր մեքենաներ ձեռք չեն բերվել 2014-ին: Աշխատակազմի հաստիքների փոփոխություններ չեն իրականացվել, որևէ հաստիք չի ավելացել»: