|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
ԱԺ-ում «Եվրանեսթ» խորհրդարական վեհաժողովի և քաղաքացիական հասարակության համատեղ նիստի ժամանակ Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի ղեկավար կոմիտեի համանախագահ Քշիշտոֆ Բոբինսկին նախ ափսոսանք հայտնեց, որ ադրբեջանական պատվիրակությունը չի մասնակցում այդ նիստին: «Հուսով եմ, որ կգա մի ժամանակ, երբ «Եվրանեսթ»-ի ադրբեջանական պատվիրակությունը կկարողանա այցելել այստեղ»,- ասաց նա:
Խոսելով քաղաքացիական հասարակությունների կայացման կարևորության մասին` Բոբինսկին հույս հայտնեց, թե կգա մի ժամանակ, երբ որոշ երկրներում քաղբանտարկյալներ չեն լինի, ու քաղաքացիական ակտիվիստների վիճակն էլ Հայաստանում կբարելավվի:
ԱլԳ ՔՀՖ-ի Ուկրաինայի ազգային պլատֆորմի ներկայացուցիչ Իրինա Սուշկոնն էլ իր ելույթում շեշտեց, որ բոլոր հետխորհրդային արհմիությունները վերածվել են օլիգարխիկ միավորումների, և այդ պայմաններում ստեղծվում է մի վիճակ, որը կարող է վնաս հասցնել ԵՄ-ի իմիջին: