|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկացնում է, որ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հանձնարարել է նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովին միջոցներ ձեռնարկել սահմանային հսկողությունը անցակետերում ուժեղացնելու և սահմանված կարգը լիարժեք իրագործելու ուղղությամբ:
Առաջիկայում առողջապահության նախարարությունը նաև ուղեցույց կհրապարակի ՀՀ-ից Արցախ մուտք գործող խմբերի՝ հանրապետությունում շարժերի ժամանակ սահմանված պահանջների պահպանման և վարքուկանոնի մասին: