կարևոր
1414 դիտում, 14 ժամ առաջ - 2025-06-14 10:22
Աշխարհ

Իրանը հրապարակել է Իսրայելի կողմից սպանված բարձրաստիճան զինվորականների լուսանկարները

Իրանը հրապարակել է Իսրայելի կողմից սպանված բարձրաստիճան զինվորականների լուսանկարները

Իրանը հաստատել է սրայելի հարվածների հետևանքով բարձրաստիճան պաշտոնյաների զոհվելու մասին տեղեկությունները։ «Իռնա» գործակալությունը հրապարակել է նրանց լուսանկարները։

«Իրանի զինված ուժերի շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Բաքերին, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամին և այլ զինվորական և քաղաքացիական գործիչներ սպանվել են Թեհրանում Իսրայելի կողմից իրականացված առանձին հարվածների արդյունքում»,-հայտնում է իրանական աղբյուրը։

Գեներալ-մայոր Բաքերին և գեներալ-մայոր Սալամին սպանվել են ուրբաթ գիշերը Իսրայելի կողմից իրականացված առանձին հարվածների արդյունքում։  Ավիատիեզերական ուժերի հրամանատար, բրիգադի գեներալ Ամիրալի Հաջիզադեն նույնպես սպանվել է Իսրայելի հարվածների արդյունքում։

Սպանվել է նաև «Խաթամ ​​ալ-Անբիա» շտաբի հրամանատար, գեներալ-մայոր Ղոլամալի Ռաշիդը։ Զոհերի թվում են Մոխրամադ-Մեհդի Թեհրանչին, միջուկային գիտնական և Իսլամական Ազատ համալսարանի նախագահ, և Ֆերեյդուն Աբբասին, նույնպես միջուկային գիտնական և Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության նախկին ղեկավար։