կարևոր
1468 դիտում, 1 օր առաջ - 2025-06-12 09:50
Քաղաքական

Անահիտ Մանասյանը երկարատեւ գործուղման է մեկնել․ «Հրապարակ»

Անահիտ Մանասյանը երկարատեւ գործուղման է մեկնել․ «Հրապարակ»

«Հրապարակ» գրում է․ ՄԻՊ Անահիտ Մանասյանի փոխարեն խորհրդարանում երեկ 24 թվականի բյուջեի կատարողականը ներկայացնում էր ՄԻՊ աշխատակազմի գլխավոր քարտուղարը։ Ինչո՞ւ ՄԻՊ-ը սահմանված կարգով չի ներկայացնում զեկույցը՝ մեր հարցին աշխատակազմից պատասխանեցին․ «Տիկին Մանասյանը գործուղման է Եվրոպայի խորհրդի խոշտանգումների կանխարգելման կոմիտեի աշխատանքների շրջանակներում` որպես Հայաստանը ներկայացնող անդամ»։ Նշենք, որ արդեն մի քանի շաբաթ է՝ Մանասյանը Հայաստանում չէ, գործուղման է, հարցրինք գործուղման ժամկետների մասին։ «Կոմիտեն աշխատում է խորհրդապահության սկզբունքով: Կոմիտեի կողմից տեղեկատվությունը հրապարակվելուց հետո ՄԻՊ աշխատակազմը եւս կներկայացնի գործուղման մանրամասները»: Ուշագրավ է, որ մինչ ՀՀ ՄԻՊ-ը խոշտանգումների կանխարգելման կոմիտեում գործուղման է, Հայաստանի իշխանությունները հոգեբանական խոշտանգման են ենթարկում Հայ առաքելական եկեղեցու հոգեւոր հայրերին, սակայն պաշտպանի կողմից, ինչպես միշտ, ձայն բարբառո հանապատի։