Փոխարժեքներ
08 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Ցեմենտը ռազմավարական նշանակության ապրանք է և պարզ լուծում չունի, ինչպես փորձում են ներկայացնել։ Այս մասին ԱԺ տնտեսական հանձնաժողովի նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։
«Ցեմենտի բազմավեկտոր ազդեցությունը կարիք ունի շատ լուրջ ուսումնասիրության, սկսած շինարարության վրա ազդեցությունից, ավարտած՝ բնապահպանական հետևանքներով: Երբ որոշվում է որոշակի գին, շուկան հավասարակշռելու տեսակետից չափազանց կարևոր է, որ բոլոր կոմպոնենտները հաշվի առնվեն: Ոչ թե մեխանիկական ինչ-որ մի գին որոշվի, որը շուկայում ճկունություն չի հաղորդում, այլ ընդունվի բանաձև, որը հավասարապես կտարածվի բոլորի վրա՝ ներմուծման և արտադրության»,- նշեց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։