|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Ազգային ժողովում, մինչ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքի նախագծերի փաթեթի քվեարկությունը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն ասաց, որ նախագիծը քվեարկության կդրվի տնտեսական մշտական հանձնաժողովում առաջարկված տարբերակով, այն է` ներկրվող ցեմենտի հարկում մեկ տարի ժամկետով և առանց կլինկերը հարկելու:
ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը վարման կարգով իր ելույթում ասաց, որ օրենքները բազմակողմանի պիտի քննարկվեն և հետո միայն քվեարկության դրվեն: Նա ընդգծեց. «Մենք հարգում ենք խորհրդարանի օրենսդիր գործունեությունը և կարծում ենք, որ պետք է քվեարկենք այն օրենքները, որոնք քննարկվում են ամբողջապես, որտեղ սողանցքներ և թեմաներ չկան, որոնք առանձին պիտի հետո քննարկվեն, չկան, դրա համար ԲՀԿ-ն քվեարկելու է դեմ»:
Զոհրաբյանին շարունակելով`ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանն հավելեց, որ օրենքի բովանդակությունը ցույց է տալիս, որ այն ապագա չունեցող օրենք է:
Առաջարկվող օրենքն առաջին ընթերցմամբ ընդունվեց ձայների` 78 կողմ և 42 դեմ հարաբերակցությամբ: Դեմ քվեարկեցին ԼՀԿ-ն և ԲՀԿ-ն: