կարևոր
613 դիտում, 48 րոպե առաջ - 2026-10-01 11:52
Տնտեսական

ՀՀ-ից ցեմենտի ներմուծման ժամանակավոր արգելքը վերացվեց

ՀՀ-ից ցեմենտի ներմուծման ժամանակավոր արգելքը վերացվեց

Երրորդ երկրներից դեպի Հայաստան ցեմենտի ներմուծման ժամանակավոր` 6 ամսյա արգելքը վերացվեց։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։

Ժամանակավոր արգելքը գործելու էր 2026 թ. հուլիսի 23-ից մինչև 2027 թ. հունվարի 23-ը։

Նշվում է, որ նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ-ում ցեմենտի ներքին շուկայում ձևավորված իրավիճակով. երրորդ երկրներից ցեմենտի ներմուծման նկատմամբ սահմանվել էին ժամանակավոր սահմանափակումներ և ներմուծման լիցենզավորման կարգավորում, որի արդյունքում յուրաքանչյուր տոննայի համար գանձվում էր 8000 դրամ պետական տուրք։

«Ներկայում առկա են լոգիստիկ բարդություններ ցեմենտի ներկրման հետ, ինչը ավելացնում է բեռնափոխադրման արժեքներն ու ժամկետները, և գործող կարգավորման կիրառման արդյունքում ևս ներքին շուկայում առաջարկի և պահանջարկի հարաբերակցության փոփոխությունը նպաստել է ցեմենտի իրացման մրցակցային անհավասար պայմանների ձևավորմանը։ Արդյունքում անհրաժեշտություն է առաջացել վերանայել ներմուծման նկատմամբ գործող ժամանակավոր սահմանափակման պահպանման նպատակահարմարությունը և ապահովել ներքին շուկայում ցեմենտի բավարար առաջարկի և իրացման համար առավել հավասարակշռված մրցակցային պայմանների ձևավորման անհրաժեշտ նախադրյալներ», - ասված է որոշման մեջ։

Ցեմենտի ներմուծումը հիմնականում իրականացվում է Իրանից։ Ցեմենտի ներմուծման սահմանափակման վերացումը հնարավորություն կտա ներմուծում անել նաև այլ երկրներից, օրինակ` Վրաստանից։