կարևոր
3253 դիտում, 3 շաբաթ առաջ - 2025-05-12 11:12
Հասարակություն

Հայաստանն անտառի մասնագետների կարիք չունի՞ կամ 0 դիմորդ ագրարայինի համապատասխան մասնագիտությունում

Հայաստանն անտառի մասնագետների կարիք չունի՞ կամ 0 դիմորդ ագրարայինի համապատասխան մասնագիտությունում

Արդեն ավարտվել է բուհերի ընդունելության հայտագրման գործընթացը և Հայաստանի ազգային ագրարային համալսարանում արձանագրվել է նույն խայտառակ պատկերը, ինչ վերջին 5 տարիներին:

Երկրի համար չափազանց կարևոր նշանակություն ունեցող «Անտառային տնտեսություն և բնակավայրերի կանաչապատում»  կրթական ծրագրով այս տարի ընդհանրապես որևէ դիմորդ չի դիմել:

Ստացվում է, որ Հայաստանի Հանրապետությանը պետք չեն անտառային տնտեսության կամ բնակավայրերի կանաչապատման մասնագետներ: Հայտագրման նախընթաց ժամանակահատվածում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ու ռեկտոր Հրաչյա Զաքոյանը ջանք ու եռանդ չէին խնայում հայտարարելու, որ այս տարի ագրարային գերակա մասնագիտություններին ուսանողներին տրամադրվող կրթաթոշակները էական ազդեցություն են ունենալու ընդունելության ցուցանիշների վրա: Սակայն ինչպես մնացյալ դեպքերում, այս անգամ էլ չիրականացան սույն պաշտոնյանների կանխատեսումները:

Ի դեպ օրեր առաջ Ագրարային համալսարանի մերձակա այգու անմխիթար վիճակի ու մասնագետների պատրաստման խնդիրների մասին էր բարձրաձայնել ԵՊԲՀ հիգիենայի և էկոլոգիայի ամբիոնի դոցենտ, Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Քրիստինա Վարդանյանը: