|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Երեկ հանրապետությունում ավարտվեց հեռակա ուսուցման համակարգի հայտագրման գործընթացը:
Անմխիթար պատկեր է արձանագրվել ագրարային համալսարանի Վանաձորի և Սիսիանի մասնաճյուղերում: Վանաձորի մասնաճյուղ դիմել են 6, իսկ Սիսիանի մասնաճյուղ 14 դիմորդ:
Վերջին տարիների փորձը հուշում է, որ միասնական ընդունելության քննությունների արդյունքում Վանաձորի մասնաճյուղ կընդունվի 1-2, իսկ Սիսիանի մասնաճյուղ 3-4 ուսանող:
Փաստորեն ագրարային համալսարանի ներկա ու նախկին ղեկավարներ Հրաչյա Զաքոյանի ու Վարդան Ուռուտյանի «աննախադեպ» բարեփոխումների շունչը հասավ նաև մարզեր: