|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Չնայած Հայաստանի ազգային ագրարային համալսարանի թե նախկին ռեկտոր Վ. Ուռուտյանի, թե պարտականությունները կատարող Հ. Զաքոյանի հավաստիացումներին, որ բուհն աննախադեպ զարգացում է ապրում և հասել է կրթության որակի նոր աստիճանի, վերջին հինգ տարում ընդունվողների թիվը սարսափելի տեմպերով անկում է ապրում։
Yerkir.am-ը պարզել է, որ «Խմորման արտադրության տեխնոլոգիա և գինեգործություն» մասնագիտությամբ ընդունվել է 1 դիմորդ։ Սա այն պայմաններում, երբ ՀՀ֊ում ալկոհոլային խմիչքների արտադրությունը մշտապես համարվում է տնտեսության կարևոր և զարգացող ուղղություններից մեկը։
Դե, կարևորը ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը բարձր տրամադրություն ունի և ժպտում կամ ծիծաղում է անգամ աղոթքի պահին։