|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Yerkir.am-ի տեղեկություններով` Հայաստանի ազգային ագրարային համալսարանի գլխավոր հաշվապահը չունի համապատասխան որակավորում:
Ըստ «Հաշվապահական հաշվառման» ՀՀ օրենքի` ագրարային համալսարանի գլխավոր հաշվապահ կարող է աշխատել միայն որակավորված փորձագետ հաշվապահը կամ աուդիտորը: Սակայն ագրարայինի գլխավոր հաշվապահը ընդգրկված չէ Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի որակավորված անձանց ցուցակում:
Ներկայիս գլխավոր հաշվապահը նշանակվել է շուրջ 3,5 տարի առաջ՝ նախկին ռեկտոր Վարդան Ուռուտյանի կողմից և, ստացվում է, որ մինչ օրս օրենքի խախտմամբ շարունակում իրականացնել հաշվապահի լիազորությունները: