կարևոր
1375 դիտում, 5 ժամ առաջ - 2025-07-17 11:03
Հասարակություն

Ինչու ագրարայինի գլխավոր հաշվապահը չի ստորագրում աուդիտորական եզրակացությունը

Ինչու ագրարայինի գլխավոր հաշվապահը չի ստորագրում աուդիտորական եզրակացությունը

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը, որպես հիմնադրամ, ամեն տարի անցնում է արտաքին աուդիտ: Ըստ օրենսդրության աուդիտորական եզրակացության հիմնադրամի կողմից պետք է ստորագրեն ռեկտորն ու գլխավոր հաշվապահը: Սակայն արդեն երկրորդ տարին է համալսարանի գլխավոր հաշվապահ Մ. Պողոսյանը չի ստորագրում եզրակացությունը: Պատճառն այն է, որ ըստ «Հաշվապահական հաշվառման» ՀՀ օրենքի` ագրարային համալսարանի գլխավոր հաշվապահ կարող է աշխատել միայն որակավորված փորձագետ հաշվապահը կամ աուդիտորը: Սակայն ագրարայինի գլխավոր հաշվապահը ընդգրկված չէ Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի որակավորված անձանց ցուցակում: Այսինքն Մ. Պողոսյանը իրավունք չունի աշխատելու ագրարայինի գլխավոր հաշվապահի պաշտոնում:

Սակայն ինչպես մյուս դեպքերում, այս դեպքում ևս շատ «հնարամիտ» է գտնվում ռեկտոր Հրաչյա Զաքոյանը: Yerkir.am-ի տվյալներով եզրակացությունը ստորագրում է փորձագետ հաշվապահի որակավորում ունեցող՝ Մովսիսյան ազգանունով մի անձ:

Ի դեպ, նախկինում գլխավոր հաշվապահ Մ. Պողոսյանը, չունենալով համապատասխան որակավորում, ստորագրել է այդ եզրակացությունները: