|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Անցած գիշեր ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը ուկրաինական 23 անօդաչու թռչող սարք են խոցել Ռուսաստանի վեց շրջանների վրա։ Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Անցած գիշեր հերթապահ հակաօդային պաշտպանության համակարգերը ոչնչացրել են 23 ուկրաինական ԱԹՍ։ Դրանցից վեց անօդաչու թռչող սարք ոչնչացվել է Բրյանսկի շրջանի, հինգ անօդաչու թռչող սարք՝ Օրյոլի և Կուրսկի շրջանների, չորսը՝ Կալուգայի շրջանի, երկու անօդաչու թռչող սարք՝ Բելգորոդի շրջանի և մեկ անօդաչու թռչող սարք՝ Սմոլենսկի մարզի տարածքում։
Հիշեցնենք՝ 2022 թվականի փետրվարի 24-ին սկսվեց Ռուսաստանի և Ուկրաինայի միջև զինված հակամարտություն՝ Ռուսաստանի զինված ուժերի կողմից Ուկրաինայի տարածք ներխուժմամբ։ Մոսկվայի ժամանակով մոտավորապես ժամը 05:30-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Ուկրաինայի «ապառազմականացման և դենացիֆիկացման հատուկ գործողության» մասին, որից րոպեներ անց հրթիռային հարվածներ սկսվեցին Ուկրաինայի տարբեր վայրերում։ Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։