|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Կապանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսություն բացելու հարցը քննարկման փուլում է: Այս մասին հայտնում է ՀՀ արտգործնախարարությունը` պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։
Մենք հետաքրքրվել էինք, թե ինչ փուլում է գործընթացը, երբ է նախատեսվում դիվանագիտական ներկայացուցչության բացումը, ինչ աշխատանքներ են տարվում, և ի՞նչն է պատճառը, որ հյուպատոսությունը դեռ չի բացվել։
«Ձեր կողմից բարձրացված հարցը գտնվում է երկու երկրների միջև քննարկումների փուլում», - պատասխանել է ԱԳՆ-ն։
Հիշեցնենք, որ Սյունիքի մարզում ռուսական գլխավոր հյուպատոսություն բացելու հարցը քննարկվում է շուրջ երեք տարի։
2023թ. սեպտեմբերից Կապանում աշխատում է հյուպատոսության բացման նախապատրաստական աշխատանքների համար պատասխանատու առաջատար խումբը: