|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Մեկ տարուց ավելի է՝ ըստ Պետական եկամուտների կոմիտեի հրապարակած տեղեկատվության, Հայաստան ներմուծվող 1000 խմ բնական գազի գինը կազմում է 230-240 դոլար. գրում է «168 Ժամը»:
Սակայն, նշում է թերթը, նախագահական ընտրություններից առաջ գազի սակագինը չէր բարձրանում: «168 ժամի» տեղեկություններով, այժմ իշխանությունները փորձում են նոր սակագին ներկայացնել: Մի կողմից՝ այն պետք է գոհացնի «Գազպրոմին»՝ որպես բաժնետիրոջ, և չի կարող աննշան քիչ բարձրանալ:
Մյուս կողմից՝ գազի զգալի թանկացումը կարող է ավելի խորացնել երկրում սոցիալական լարվածությունը: Ուստի, գրում է թերթը, այժմ քննարկման փուլում է այն տարբերակը, ըստ որի, գազը բնակչությանը կվաճառվի 170-190 դրամով՝ ներկայիս 132 դրամի փոխարեն: Իսկ իրավաբանական անձանց մատակարարվող գազի սակագինն ավելի բարձր կլինի: