Փոխարժեքներ
08 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
«Հրապարակը» գրում է․ Իշխանության ներսում շրջանառվող տեղեկության համաձայն, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցն էլ չի լուծել Սյունիքում ռուսական հյուպատոսություն բացելու հարցը: Հիշեցնենք, որ ռուսական կողմը փորձում է Սյունիքում հյուպատոսություն բացել դեռեւս 2023 թվականից։ Մինչդեռ 2022-ից Կապանում հյուպատոսություն ունի նաեւ Իրանը, մոտ օրերս էլ Ֆրանսիայի հյուպատոսություն է բացվելու Գորիսում։ Չնայած ռուսական կողմը հայտարարել է, որ մինչեւ մայիսի վերջ կլինի կոնկրետ պայմանավորվածություն, սակայն մեր աղբյուրներն ասում են՝ ամեն ինչ արվելու է, որ հյուպատոսությունը չբացվի։ Երեկ կապանցի ՔՊ-ական պատգամավոր Մարինա Ղազարյանը մեր հարցին, թե ինչու է ձգվում բացումը, աբսուրդ պատասխան տվեց, թե խնդիրը համայնքապետի դաշտում է՝ տարածքի խնդիրը չի լուծվում, հյուպատոսության համար տարածք են ման գալիս, ինչն էլ ձգձգման պատճառն է։