|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Մոսկվան ակնկալում է մոտ ապագայում Հայաստանի Կապան քաղաքում ՌԴ գլխավոր հյուպատոսություն բացել։ Այս մասին ТАСС-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ պետքարտուղար, փոխարտգործնախարար Եվգենի Իվանովը։
«Հայաստանում գլխավոր հյուպատոսություն և Մալդիվներում գլխավոր հյուպատոսություն բացելու հրամաններ են տրվել։ Այժմ Ինդոնեզիայի Բալիում կբացվի գլխավոր հյուպատոսություն։ Ներկայումս մենք աշխատում ենք այս ուղղությամբ։ Ընդհանուր առմամբ, սա բավականին մեծ կազմակերպչական-տեխնիկական աշխատանք է»,- նշել է փոխնախարարը։
Հայաստանում գլխավոր հյուպատոսության բացման մոտավոր ժամկետների մասին ճշտող հարցին ի պատասխան՝ դիվանագետը նշեց, որ դա սպասվում է «մոտ ապագայում»։
«Մենք դա ակնկալում ենք մինչև տարեվերջ»,- հավելեց փոխնախարարը։
Իվանովը նաև հիշեցրել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի կողմից ավելի վաղ հայտարարված ծրագրերը՝ «մի շարք աֆրիկյան երկրներում նոր դիվանագիտական ներկայացուցչություններ բացելու մասին»: