|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Մանե Թանդիլյանը դադարեցնում է հացադուլը` առողջական վիճակից ելնելով և ընդառաջ գնալով Ռուբեն Վարդանյանի ընտանիքի հորդորին
«Անցած 2 օրերին զրույցներ ենք ունեցել Ռուբեն Վարդանյանի ընտանիքի հետ։ Նրա կինն ու քույրը մեզ խնդրել են դադարեցնել հացադուլը, որ նա այնտեղ վատ չզգա մեզ համար և ավելի ուժեղ լինի»։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտնել է Թանդիլյանը։
«Մենք նրանց խոստացել ենք դադարեցնել հացադուլը»,–ասաց Մանե Թանդիլյանը՝ հայտնելով, որ անցնում են գործողությունների ակտիվ փուլի։
Հիեցնենք, որ Թանդիլյանը, Վարդան Ավագյանն ու Արտավազդ Ալավերդյանը Ազատության հրապարակում հացադուլ սկսել էին մարտի 1-ին։