Փոխարժեքներ
10 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.95 |
EUR | ⚊ | € 450.04 |
RUB | ⚊ | ₽ 4.6006 |
GBP | ⚊ | £ 519.82 |
GEL | ⚊ | ₾ 142.25 |
ԵԱՀԿ սկզբնական նպատակներն ու սկզբունքներն այժմ կոպտորեն խախտվում են և անտեսվում, ՆԱՏՕ-ի երկրներն ու ԵՄ-ն կազմակերպությանը ճգնաժամի մեջ են գցել։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ բանակցությունների ժամանակ։
«ԵԱՀԿ-ի ստեղծման բոլոր սկզբնական նպատակները և այն սկզբունքները, որոնց վրա հիմնված է կազմակերպությունը, և որոնք համաձայնեցվել են կոնսենսուսով, այժմ կոպտորեն խախտվում և անտեսվում են», - ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։
ՌԴ արտգործնախարարն ընդգծել է, որ Սինիրլիօղլուն կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնը բարդ ժամանակաշրջանում է ստանձնել։
«Կազմակերպությունը Հելսինկյան եզրափակիչ ակտի 50-ամյակին մոտեցել է շատ խոր ճգնաժամի մեջ, որի մեջ նրան գցել են ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի երկրները», - նշել է ՌԴ նախարարը։